«Հրապարակ». Սարիբեկ Սուքիասյանի համար աշխատում է նաեւ ԲՀԿ-ն

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 2, 2012 8:17

Թերթը գրում է թե Կենտրոնի բնակիչներն օրերս նկատել են, որ Կենտրոնի թիվ 10 ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ թեկնածու Գարեգին Նուշիկյանի շտաբից տոպրակները ձեռքներին երիտասարդներ են դուրս գալիս:

«Բնականաբար ենթադրեցինք, որ ընտրակաշառք է բաժանվում: Երեկ զանգահարեցինք պատգամավորության թեկնածուին՝ պարզելու, թե այդ ինչ տոպրակներ են բաժանում իր շտաբում: «Էդ տոպրակները բուկլետներն են ու ծրագրերը, որ տանում ու բաժանում են մարդկանց»,-հայտարարեց Գ. Նուշիկյանը՝ վստահեցնելով, որ ուրիշ բան չկա տոպրակներում:

«Կարող եք գալ շտաբ ու տոպրակները տեսնել»,-առաջարկեց թեկնածուն: Ի դեպ, այս ընտրատարածքում ամենաթեժ մրցապայքարն է ծավալվել՝ պայքարում է իշխանության ամենաընդունելի թեկնածուն՝ Գարեգին Նուշիկյանը, ընդդիմության ամենաընդունելի թեկնածուի՝ Սարիբեկ Սուքիասյանի դեմ: Եվ բնական է, որ Հայ ազգային կոնգրեսն էլ, Հանրապետականն էլ մոբիլիզացրել են իրենց ուժերը:

Ավելին՝ ընդդիմությանն աջակցում է նաեւ իշխանական մի թեւը, որի հետ ՀԱԿ-ը համագործակցում է, իսկ ՀՀԿ-ն խնդիրներ ունի. մեր տեղեկություններով, Սուքիասյանների համար է աշխատում նաեւ «Բարգավաճ Հայաստանը»,- գրում է «Հրապարակը»:

Դիտվել է 1177 անգամ:
Print Friendly

Leave a Reply