«Ժառանգություն»-ը պահանջում է նախագահի հրաժարականը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 13, 2009 14:02

«Ժառանգություն» կուսակցությունը հայթուրքական արձանագրությունների ստորագրման կապակցությամբ տարածած հայտարարությամբ պահանջում է ՀՀ նախագահի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականը:

«Ժառանգություն»-ը կոչ է անում Արձանագրությունների ստորագրմանն ընդդիմացած բոլոր քաղաքական ուժերին համախմբվել եւ միացյալ ուժերով հասնել իշխանափոխության ու համակարգային փոփոխությունների. «Կուսակցությունն ահազանգ է հնչեցնում բոլոր քաղաքացիներին` գիտակցելու պահի լրջությունն ու անդառնալիությունը, որպեսզի հետագայում ազգովին չկանգնենք հերթական դավադիր պայմանագրի կործանարար հետեւանքների առջեւ, որն այս անգամ կորզվել է յուրայինի ստորագրությամբ»:

Դիտվել է 1027 անգամ:
Print Friendly

Leave a Reply