Սարսափելի-սարսափելի կանացի վրիժառություն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 2, 2012 0:22

Կինը, տեսնելով, որ  նախկին սիրեցյալը հերթագրվել է  իր մոտ, ատամնաբուժարանում, չի կարողացել իրեն ընձեռված հնարավորությունը բաց թողնել ու դաժանաբար վրեժխնդիր է եղել նրանից:

Լեհաստանում 34-ամյա ատամնաբույժ Աննա Մակովյակը  45-ամյա Մարեկ Օլշևսկուն ցավազրկողի  մեծ  չափաբաժին է  ներարկել ու այդ ժամանակահատվածում անգիտակից տղամարդու բոլոր ատամները հեռացրել է:

Կնոջ նկատմամբ հանցավոր անփության մեղադրանք է առաջադրվել: Եթե նա իսկապես մեղավոր ճանաչվի, ապա  հնարավոր է, որ ազատազրկվի 3 տարով:

Տուժածը վստահեցնում է, որ միշտ նախկին սիրուհուն համարել է  իր գործի լավ մասնագետ ու դրա համար էլ հանգիստ դիմել է նրան:

Դիտվել է 1299 անգամ:
Print Friendly

Leave a Reply