Հայաստանի ՊՆ. Ադրբեջանցի դիվերսանտների հարձակմանը նախորդել են անօդաչուների թռիչքները

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 1, 2012 17:40

Ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցմանը Հայաստանի տարածք ենթադրաբար նախորդել են անօդաչու սարքերի թռիչքները: Այդ մասին հայտարարվել Հայաստանի պաշտպանության նախարարության եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկաայցուցիչ Անջեյ Կասպշիկի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովի եւ Իրժի Աբերլեի հանդիպմանը: Նշենք, որ ապրիլի 30-ին Հայաստանի եւ Ադրբեջանի շփման գծում կայացել է ԵԱՀԿ դիտարկումը:

Ապրիլի 26-ին Մովսես-Այգեպար ճանապարհին ադրբեջանական դիվերսիոն խումբը գնդակակոծել էր «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենան որում չորս հայ զինծառայողներ են եղել: Երեքը զոհվել էին:

ԵԱՀԿ ներկայացուցիչներին հաղորդվել է, որ հարձակումից մեկ օր առաջ` ապրիլի 25-ին, ժամը 14:45-իվ 15:30-ը անօդաչու թռչող սարք է պտտվել: «Անօդաչու սարքը օդային հետախուզություն է իրականացրել: «Անօդաչուի կիրառման հետեւողականությունն ու նույն տեղում դիվերսիոն գործողությունները փոխկապակցված են»,- նշել են Հայաստանի ՊՆ ներկայացուցիչները: Հայկական կողմը պատրաստ է ԵԱՀԿ-ին տրամադրել անօդաչուի թռիչքի տեսագրությունը:

Խրիստո Խրիստովն ու Իրժի Աբերլեն այցելել են դեպքի վայրը, որտեղ տեղի էր ունեցել դիվերսիոն խմբի հարձակումը: Ճանապարհին տեսանելի էին արյան հետքերն ու նռբնակի պայթյունի տեղը: Ադրբեջանցի դիվերսանտները նախ գնդակոծել էին մեքենան, ապա նռնակներ նետել:

«Վիրավորներից մեկն ընկել էր մեքենայից եւ մահացել ճանապարհին, մյուս երկուսին սպանել են այն բանից հետո, երբ մեքենայի վրա նռնակ են նետել»,- նշել է տեղական հրամանատարության ներկայացուցիչը:

ԵԱՀԿ ներկայացուցիչները ՌՈ Բերդի կայազորում դիտել են գնդակոծված մեքենան:

Նշենք, որ ընթացիկ տարվա սկզբից ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 4600 անգամ: Ընդ որում, աբցի զինվորական հենակետերից, ինտենսիվ գնդակոծման են ենթարկվում բնակավայրերը: Միայն Տավուշի մարզում նման 13 դեպք է գրանցվել:

Դիտվել է 1395 անգամ:
Print Friendly

Leave a Reply