Երևանի փոխոստիկանապետ. Մենք կպաշտպանենք մինչև քաղաքապետարանի համապատասախան բաժնի աշխատակիցները կգան ու կապամոնտաժեն (տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 1, 2012 16:52
«Մենք մեր գործողությունները պետք է շարունակենք այնքան ժամանակ, մինչև քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները գան ու սկսեն ապամոնտաժման աշխատանքները: Ոստիկանները կշարունակեն մնալ այստեղ, մինչև նրանց գալը»,-Panorama.am-ի հարցին` թե ո՞րն է լինելու ոստիկանության քայլերը, շարունակելո՞ւ են հսկել կրպակները, պատասխանեց Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը:
Հիշեցնենք, որ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Մաշտոցի պուրակ ու հանձնարարել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ապամոնտաժել կրպակները:
Ռ. Մելքոնյանն ասաց, որ այսօր ոչ աշխատանքային օր է, տոն օր է, իսկ վաղը կկայացավի համապատասախան որոշում, ոստիկանությանն էլ հանաձարարական կտրվի: «Մենք կպաշտպանենք մինչև քաղաքապետարանի համապատասախան մարմինը, որը մոնտաժել է այս կառույցները, կգան ու կապամոնտաժեն»,- ասաց Երևանի փոխոստիկանապետը:






Facebook
Tweet This
Email This Post
