Հրապարակվել են Հայաստանի շախմատիստների և շախմատիստուհիների հավաքականների կազմերը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 13, 2009 14:10

Սերբիա, քաղաք՝ Նովիի սադՀոկտեմբերի 21-30-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքի մարզապալատը մրցատեղի կդառնա շախմատի Եվրոպայի թիմային առաջնության մասնակիցների համար: Հրապարակվել են այն շախմատիստների և շախմատիստուհիների անունները, ովքեր մեր երկրի պատիվը կպաշտպանեն այդ ստուգատեսում:

Հայաստանի տղամարդկանց հավաքականում են`գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը և Տիգրան Պետրոսյանը: Հայաստանի կանանց հավաքականի կազմում են` գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Նելլի Աղինյանը, միջազգային վարպետ Սիրանուշ Անդրիասյանը:

Դիտվել է 1005 անգամ:
Print Friendly

Leave a Reply