«Ազատության աշտարակը» Նյու-Յորքի ամենաբարձր շենքն է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 1, 2012 15:32

2001թ. սեպտեմբերի 11-ին Նյու-Յորքում կատարված ահաբեկչության հետևանքով Համաշխարհային առևտրի կենտրոնի`ՀԱԿ-ի  քանդված զույգ  աշտարակների փոխարեն վեր է խոյացել մեգապոլիսի ամենաբարձր երկնաքերը, այն գերազանցել է հայտնի 102 հականի Empire State Building-ին:

Ապրիլի սկզբին ավարտվեցին շենքի 100 հարկի շինարարական աշխատանքները, այն պաշտոնապես ՀԱԿ1 անունն է կրում: Սակայն որպեսզի այն դառնար  ռեկորդակիր, հարկավոր էր բարձրացնել   ևս 1,2 մետր: Այսօր այդ սահմանը արդեն անցած է և բանվորները 387մ բարձրության 101-րդ հարկի վրա մետաղյա հենք ամրացրեցին, որը  ՀԱԿ1-ին  Empire State Building-ից բարձրացրեց ևս 6,4 մետրով:  Հանդիսավոր արարողությանը ներկա էին քաղաքի իշխանությունները և սեպտեմբերի 11-ին զոհվածների հարազատները:

Այսպիսով ՀԱԿ1-ը դարձավ ԱՄՆ-ի բարձրությամբ երրորդ շենքը Չիկագոյի Willis Tower ու  Trump International Hotel & Tower երկնաքերներից հետո  և աշխարհում իր բարձրությամբ տասնհինգերորդը:

ՀԱԿ1-ի շինարարությունը սկսել է վեց տարի առաջ `2006-ի ապրիլին:   104 հարկանի «Ազատության աշտարակի», սկզբից կառույցը այդպես էր կոչվում, շինարարության ավարտից հետո այն արևմտյան կիսագնդի ամենաբարձր և  աշխարհի եկնաքերներից իր բարձրությամբ երրորդ շենքը կդառնա: ՀԱԿ1-ի բարձրությունը   1776 ֆուտ է (541 մետր), այն խորհրդանշում է ԱՄՆ-ի անկախության հռչակագրի ընդունման  տարին: Շինարարությունը նախատեսում են ավարտել 2014թ.:

Իշխանությունների տվյալների համաձայն  ՀԱԿ1-ի շինարարության համար   օգտագործվել է  37 հազար տոննա մետաղ և ավելի քան 145 հազար կուբամետր ցեմենտ: Երկնաքերի շինարարությունը  գնահատվում է ամենաքիչը 3,8 միլիարդ դոլար, որի պատճառով այն  կդառնա աշխարհի ամենաթանկ շենքը:

ՀԱԿ1-ի վրա կտեղադրվեն երեք դիտահրապարակներ, որոնցից կբացվի  Նյու-Յորքի գեղեցիկ համայնապատկերը: Առաջին 90 հարկերը վարձով կտրվեն որպես գրասենյակներ, իսկ մյուսներում կտեղադրվեն ջեռուցման, օդափոխման և էլեկտրամատակարման  սիստեմներ:

Քաղաքային իշխանությունների և ճարտարապետների  ցանկությամբ ՀԱԿ1-ը  պետք է դառնա մոլորակի ամենաանվտանգ և հուսալի երկնաքերը. շինության հիմքը ամրացված է մետաղյա ամրաններով, իսկ առաջին մի քանի հարկերը առանց պատուհանների հզոր երկաթբետոնյա հարթակներ են:

Այժմ արդեն շենքի տարածքների կեսից ավելիի համար վարձակալական պայմանագրեր ստորագրվել են : Մասնավորապես հայտնի է,որ վարձակալողների թվում է  խոշոր «Կոնդե Նաստ» հրատարակչական տունը և չինական  «Վանտոն հոլդինգս» ներդնումային ֆիրման:

Բացի ՀԱԿ1-ը, Համաշխարհային առևտրի կենտրոնի կոմպլեքսում կներառվեն երեք այլ բարձրահարկ գրասենյակային շենքեր` սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակին նվիրված  թանգարան և հուշակոթող: Հուշակոթողի բացումը կկայանա այս տարի` ողբերգության տասնամյակի տարելիցին, իսկ թանգարանի բացումը նախատեսված է այս տարվա աշնանը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Դիտվել է 1555 անգամ:
Print Friendly

Leave a Reply