Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում մեկնարկել է միջբակային ֆուտբոլի ամենամյա մրցաշարը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 1, 2012 14:11

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի միջբակային ֆուտբոլի ամենամյա մրցաշարի բացման արարողությանը: Արդեն չորրորդ տարին անընդմեջ անցկացվող մրցաշարը տարեց տարի ավելի ու ավելի մեծ մասսայականություն է վայելում վարչական շրջանի պատանիների և երիտասարդների շրջանում: Վարչական շրջանի աշխատակազմի նախաձեռնությամբ սկիզբ առած առաջին մրցաշարին մասնակից թիմերի քանակը 12 էր, այսօր արդեն`17-ը: Ողջունելով մասնակիցներին քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ բարձր է գնահատել վարչական շրջանի այս նախաձեռնությունը` ընդգծելով, որ սա ոչ միայն առողջ ապրելակերպի խրախուսում է, այլև պատանիների և երիտասարդների շրջանում ազատ ժամանակի տնօրինման ողջունելի և շատ կարևոր նախաձեռնություն: Տարոն Մարգարյանը նաև նշել է, որ հաշվի առնելով դրական այս փորձը, քաղաքապետարանը կաջակցի ու կխրախուսի, որ նմանատիպ մրցաշարեր կազմակերպվեն և անցկացվեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:
Ինչպես և ամեն տարի, մրցաշարը կտևի մինչև հոկտեմբեր ամիսը:

Դիտվել է 817 անգամ:
Print Friendly

Leave a Reply