ԵԱՀԿ ներկայացուցիչները դիտարկում են իրականացրել հայ-ադրբեջանական սահմանագծում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 1, 2012 13:48

Ապրիլի 30-ին Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի մերձակայքում ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագծի դիտարկումը:

Դիտարկումն անցել է առանց միջադեպերի:

Մինչ դիտարկումը ԵԱՀԿ պաշտոնյաներին ներկայացվել է հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը, շփման գծում դիպուկահարների գործողություններին վերաբերող հարցեր:

ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը եւ Իրժե Աբերլեն եղել են նաեւ ՀՀ Տավուշի մարզի Դովեղ բնակավայրում, լուսանկարահանման եւ տեսագրման միջոցով արձանագրել են ապրիլի 25-ին ադրբեջանական կողմից գյուղի գնդակոծման հետքերը: Նախքան Դովեղ գյուղ այցելելը նրանք ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչների ուղեկցությամբ եղել են ապրիլի 26-ին պայմանագրային երեք զինծառայողների զոհվելու վայրում` Այգեպար-Մովսես գյուղերի միջեւ ընկած ճանապարհահատվածում, Բերդի ռազմական ոստիկանությունում զննել են հարձակման ենթարկված մեքենան եւ նկարահանել են այն։

Mediamax.am

Դիտվել է 1433 անգամ:
Print Friendly

Leave a Reply