Ադրբեջանը սպառնում է վերանայել իր «արևմտամետ» դիրքորոշումը, եթե Արցախի հարցում աջակցություն չստանա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 1, 2012 13:41

Ադրբեջանական քաղաքական շրջանակները արևմտյան պետություններին սպառնում են վերանայել իրենց արտաքին քաղաքական ուղենիշը, եթե Լեռնային Ղարաբաղի հարցում չստանան աջակցություն:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման վերտառությամբ հոդված է հայտնվել «Բլումբերգ» գործակալության ժապավենում: Բաքվի արտաքին քաղաքականության հնարավոր փոփոխության մասին հայտարարությունն արել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը:

«Մենք այդ առաջարկներին այժմ ուշադրություն չենք դարձնում, սակայն, եթե այսպես շարունակվի, կարող ենք վերանայել այն 5-10 տարում»,-անկարկել է ադրբեջանցի պաշտոնյան: Նա նշել է, թե իբր Ադրբեջանը միակ աշխարհիկ մահմեդական պետությունն է, միաժամանակ դժգոհելով թե Արևմուտքի հետ հարաբերությունների համար Բաքուն բարձր գին է վճարում:

Դիտվել է 855 անգամ:
Print Friendly

Leave a Reply