Այսօր մինչև 16 տարեկան այցելուների մուտքը կենդանաբանական այգի անվճար է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 1, 2012 13:29

Երեւանի կենդանաբանական այգու տարեշրջանի պաշտոնական բացումը տեղի կունանա մայիսի 1-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երեւանի կենդանաբանական այգու հասարակայնության հետ կապերի բաժնից, այգին դռներն այցելուների համար կբացի առավոտյան ժամը 9:00-19:00-ը:

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, տարեշրջանի բացման օրը մինչև 16 տարեկան այցելուների մուտքն ազատ կլինի:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կազդարարի տոնական միջոցառումների մեկնարկը:

Այգում փոքրիկներին կդիմավորեն հեքիաթների հայտնի հերոսները` Միկի Մաուսը, Սպունգ Բոբը եւ այլ սիրելի կերպարներ: Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցության վկայականներ կհանձնեն «Երկրի օրվա» շրջանակներում այգում բնադրող թռչունների բների պատրաստման առաջին` «Դիմավորենք թռչուններին» մրցույթի մասնակիցներին:

Եթե 2009-ին այգու այցելուների թիվը 135 000 էր, 2010-ին` 92 793, ապա անցյալ տարի այդ թիվն ավելացել է շուրջ երեքուկես անգամ` հասնելով 316 153-ի:

Դիտվել է 1305 անգամ:
Print Friendly

Leave a Reply