Լևոն Շիրինյանի կարծիքով՝ Թուրքիան չի վավերացնելու Արձանագրությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 13, 2009 13:50
shirinyan-axayan

Մեջտեղում՝ Լևոն Շիրինյան, աջից՝ Արմեն Աղայան

Տնտեսագետ Արմեն Աղայանի համոզմամբ՝ Ցյուրիխում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Արձանագրությունների ստորագրումից ետ կանգնելն ու ժամանակ ձգելը, շատ հավանական է, որ շոու էր: «Պատկերացրեք թատրոն, որտեղ ներկայացման կեսից դերասանը որոշում է փոխել տեքստը. Նալբանդյանի արարքն էլ կարող էր շոուի մի մասը լինել»,- ասաց նա:

Աղայանի համոզմամբ` Հայաստանի վրա ոչ մի ճնշում էլ չի եղել և հիմա էլ չկա: Իսկ Թուրքիայի համար ամենակարևորը, Ղարաբաղյան հարցից էլ ավելի, իր տարածքային ամբողջականության հարցն է, և այս Արձանագրություններով Թուրքիան կհասնի իր գլխավոր նախապայմանին` Արևմտյան Հայաստանի պահանջից հրաժարվելուն:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն էլ կարծում է, որ թե թուրքական, թե հայկական կողմի համար էլ ամենակարևոր հարցը մնում է Լեռային Ղարաբաղը, իսկ Նալբանդյանն էլ «դերասանություն» չի արել:

«Թուրքական կողմն իր բնավորության համաձայն փորձեց առավելագույնը ստանալ` ինչ-որ բան խցկելով հայտարարության տեսքով, ինչին Նալբանդյանը արժանապատվորեն պատասխան տվեց»,- ասաց Շիրինյանը, ում  կարծիքով` Հայաստանն արժանապատվորեն դուրս կգա ստեղծված իրավիճակից:

Իսկ Հայաստանի վրա եղած ճնշումների մասին Շիրինյանն ասաց, որ պետք չէ պատրանքների մեջ ընկնել: «Բոլոր տվյալները կան, որ գերտերությունները պահանջում են դա»,- ասաց նա՝ ավելացնելով,  որ իր կարծիքով՝ Թուրքիայի մեջլիսը չի վավերացնելու Արձանագրությունները:

Դիտվել է 1713 անգամ:
Print Friendly

Leave a Reply