Թուրքիան բանակը կզրկի «հատուկ դերից»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 1, 2012 12:39

Թուրքիայի խորհրդարանը  ձևավորել է հատուկ բազմակուսակցական կոմիտե, որը կզբաղվի երկրի նոր սահմանադրությունով:

Հեղինակների գաղափարի համաձայն, նոր հիմնական օրենքը լրիվ ժողովրդավարական կլինի ու դրանում տեղ չի մնա բանակի «հատուկ դերի» համար: Կհանվեն քաղաքացիների ազատության սահմանափակումները և կնշվեն  նաև փոքրամասնությունների, մասնավորապես, քրդերի իրավունքները:

Նոր սահմանադրությունը պատրաստ կլինի այս տարվա վերջին: Մասնակիցներն ասում են, որ բոլոր  աշխատանքները զարմանալիորեն հարթ ընթացք են ունենում և իշխող կուսակցության  կողմնակիցներն ու ընդդիմադիրները փոխզիջման պատրատակամություն են ցուցաբերում:

Ներկայումս Թուրքիայում գործում է 1982-ին ընդունված սահմանադրությունը: Ըստ դրա զինված ուժերին «հատուկ դեր է» հատկացվում հասարակության մեջ: Թուրք զինվորականներն արդեն այդ «հատուկ դերը» մի քանի անգամ խաղացել են` իշխանությունից հեռացնելով այն կառավարությունը, որը շարժում էր սկսել դեպի իսլամիզմ: Սակայն Էրդողանը հայտնել է, որ «հեղաշրջումների » ժամանակն անցել է, և ապագայում թուրքական բանակը չպիտի խառնվի քաղաքականությանը:

Դիտվել է 979 անգամ:
Print Friendly

Leave a Reply