Բուրսայի խաղադաշտում անզիջում պայքար է ծավալվելու

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 13, 2009 14:31

Թուրքիայում գտնվող ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի ղեկավարությունը, հավաքականի անդամներն ուշադրության կենտրոնում են. «Հոլիդեյ Ին» հյուրանոցը, որում մնում են մերոնք, շրջափակված է ոստիկաններով, անվտանգության աշխատակիցներով:

ՀՖՖ ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին հայտնել է, որ ակնկալում է արդար խաղ և ազնիվ մրցակցություն: Նա նաև ընդգծել է, որ Հայաստանի ազգային ընտրանու առջև ամեն խաղից առաջ առավելագույն խնդիր է դրվում` միայն հաղթել:

Հայաստանի ազգային հավաքականի և դանիական «Ռանդերսի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանը հայտնել է, որ Թուրքիայի առաջնությանը մասնակցում են այնպիսի ուժեղ թիմեր, ինչպիսիք են «Ֆեներբախչեն», «Գալաթասարայը», «Բեշիկթաշը», և եթե ինքը թուրքական որևէ թիմում խաղալու առաջարկ ստանա, անպայման կմտածի այդ մասին:

Հայաստանի հավաքականի հարձակվող Հենրիխ Մխիթարյանը, ով հանդես է գալիս Դոնեցկի «Մետալուրգի» կազմում, ասել է, որ երկու երկրների հավաքականների ֆուտբոլիստներն էլ խաղալու են իրենց ազգի պատվի համար: Ըստ նրա՝ խաղադաշտում անզիջում պայքար է ծավալվելու և ֆուտբոլիստները կներդնեն իրենց բոլոր ուժերը:

Դիտվել է 914 անգամ:
Print Friendly

Leave a Reply