Մասիսի մոտակայքում երկրաշարժ է տեղի ունեցել

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 1, 2012 13:20

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 1-ին, տեղական ժամանակով ժամը 09.38-ին Հայաստանում` Մասիս քաղաքից 6 կմ դեպի հարավ-արևելք, տեղի է ունեցել 2.2 մագնիտուդով երկրաշարժ:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում  է  5 կմ խորության վրա:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.010 և արևելյան երկայնության 44.470

Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ:

Ըստ նախնական տվյալների երկրաշարժը զգացվել է Արտաշատ, Մասիս քաղաքներում և Դվին, Ոստան գյուղերում 2-3 բալ ուժգնությամբ:

Դիտվել է 1329 անգամ:
Print Friendly

Leave a Reply