Չեխիայում 10 տ-անոց կամուրջ են գողացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 1, 2012 9:41

Չեխիայում անհայտ անձինգ առևանգել են երկաթուղու  10 տ-անոց  վերգետնյա կամուրջը` իշխանությունների ներկայացուցիչներին դրա ապամոնտաժման վերաբերյալ  կեղծ փաստաթղթեր ներկայացնելով: Հանցագործությունը կատարվել է Սոկոլով քաղաքի Գորհի-Սլավկով-Լոկետ ճյուղի վրա:

Երկաթուղային  տրանսպորտի վարչության ներկայացուցչի խոսքով, 1901-ին կառուցված կամրջից բացի, չարագործները գողացել են նաև 200 մ  ռելս ու պտուտակ:  Հանցագործների արարքը կասկած չի հարուցել նաև այն պատճառով, որ առևանգիչներն իրենց մտադրության համար նաև վերամբարձ կռունկ են բերել: Իսկ  ամենազավեշտալին այն է, որ, ինչպես գրում է չեխական Novinky.cz աղբյուրը,  կամրջի ապամոնտաժման պրոցեսին հետևել է ոստիկանությունը:

Իշխանությունների ներկայացուցիչներին չարագործները հայտնել են, իբր թե ապամոնտաժած կամրջի ու երկաթուղիների տեղում    երկաթուղու նոր ճյուղ են  կառուցելու:

Առևանգիչների հասցրած վնասը գնահատվում է մի քանի մլն կրոն (100 հազարավոր դոլարներ): Գողացված մետաղի արժեքը` 120 հազար կրոն  է (շուրջ 6 հազար դոլար): Ենթադրվում է, որ գողոնը կհանձնվի որպես մետաղի ջարդոն:

Ի դեպ, Չեխիայում սա կամրջի գողության առաջին  դեպքը չէ: 2008-ին հայտել էին, որ Գերմանիայի սահմանից ոչ հեռու Հեբ քաղաքի մոտ մետաղական կոնստրուկցիա են առևանգել, նույն տարի, սեպտեմբերին երկաթգծի կամուրջ էին գողացել երկրի արևելքում, Գրուբչիցե գյուղի մոտ:

Դիտվել է 992 անգամ:
Print Friendly

Leave a Reply