Մաշտոցի այգու ակտիվիստները փակեցին պողոտան, կանգնեցրին երթևեկությունը (տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 1, 2012 8:33

«Առանց բուտիկ, առանց ոստիկան հանրային այգի», «Այգին մերն ա» բացականչություններով, «Ապամոնտաժեք» ու այլ ցուցապաստառներով Մաշտոցի այգում տաղավարների դեմ բողոքող բնապահպան ակտիվիստները քայլերթ էին կազմակերպել նախ այգու տարածքում, ապա դուրս եկան ու փակեցին Մաշտոցի պողոտան:

Ակտիվիստները հենց պողոտայի մեջտեղում պատ կազմած կանգնեցին, ինչի հետևանքով կանգնեցվեց երթևեկությունը:
Այգում հասարակական կարգը պաշտպանող ոստիկանների միջամտությամբ ակտիվիստները բացեցին պողոտան:

«Մենք մինչև մայիսի 6-ը էլի շատ սուր գործողություններ ենք անելու, ամենօրյա ակցիաներ, որոնք ուղղված են կառավարությանն ու քաղաքային իշխանություններին»,-Panorama.am –ի հետ զրույցում ասաց Մաշտոցի պուրակում տաղավարների տեղադրման դեմ բողոքող ակտիվիստներից մեկը:

Դիտվել է 840 անգամ:
Print Friendly

Leave a Reply