Թուրքիայի մասին ֆրանսիական դպրոցի սկանդալային ծաղրանկարի գունավոր տարբերակն է հայտնվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 1, 2012 8:22

Ֆրանսիայի Ֆրանշ Կոնտե շրջանի Մոնբելյար քաղաքի Անատոլ Ֆրանսի անվան դպրոցում նախորդ շաբաթ պատմության եւ աշխարհագրության ժամին աշակերտներին ցեղասպան Թուրքիայի մասին պատմող ծաղրանկարի գունավոր տարբերակը հայտնվել է ինտերնետում:

Այս մասին տեղեկացնում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը` շեշտելով, որ հայկական լրատվական կայքերը մեծ տեղ են հատկացրել հիշյալ ծաղրանկարի հետ կապված պատմությանը:

Նշենք, որ նախորդ շաբաթ Անատոլ Ֆրանսի անվան դպրոցում աշխարհագրություն եւ պատմություն դասաժամին ուսուցիչը աշակերտներին ներկայացրել է մի ծաղրանկար, որի մեջ պատկերված է եղել բեղավոր մի մարդ, ով կքած տանում է մարդկային կմախքներով լի մի պարկ, որի վրա գրված է. «Թուրքիա»։ Մարդկային կմախքներին վերեւը նշված է «Հայոց ցեղասպանություն»։ Կմախքներով լի պարկի կողքը կանգնած մի մարդ, ով խորհրդանշում է Ֆրանսիան, պարկից հանել եւ ցուցադրում է մարդկային գանգերից մեկը։ Ծաղրանկարի ձախ կողմում մի սար է պատկերված, որի գագաթին պարզված է Եվրամիության դրոշը, որի ուղղությամբ մարդիկ են շարժում։

NEWS.am

Դիտվել է 1194 անգամ:
Print Friendly

Leave a Reply