Հնդկաստանում խորտակվել է 350 ուղևորով մի նավ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 1, 2012 2:09

Հնդկաստանի հյուսիս-արևելքում խորտակվել է երկտախտակամած նավը: Նախնական տվյալներով, պատճառը ուժեղ քամին է եղել: Ասամ նահանգի Բրահմապուր գետում խորտակված նավում 350 մարդ  կար, որոնցից 50-ն ինքնուրույն ափ է դուրս եկել, 100-ին փրկել են հատուկ ծառայությունները: Վերջին տվյալներով, 40-ը խեղդվել է, 160 անհետ կորածների որոնումները շարունակվում են: Տեղում աշխատում են ոստիկանները փրկարարներն ու կամավորները:

Իրավապաշտպանների խոսքով, նավում հիմնականում տեղաբնակներ են եղել, այդ թվում` կանայք ու երեխաներ: Որոնողական աշխատանքները դժվարանում են եղանակային պայմանների ու մութն ընկնելու պատճառով:

Դիտվել է 1075 անգամ:
Print Friendly

Leave a Reply