ԱՄՆ-ն ղուրանն այրելու համար ներողություն չի խնդրելու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 1, 2012 1:58

ԱՄՆ վարչությունը ամերիկացի հոգևորականին ղուրանն այրելու համար մեղադրում է, սակայն, այդ արարքի համար ներողություն չի խնդրելու:

Թերի Ջոնսը կրկին ղուրանի մի քանի օրինակ է այրել ի նշան բողոքի:

«Մենք գիտեք, թե ինչպես ենք վերաբերվում ցանկացած սուրբ գրությունների պղծմանը, մենք նման արարքները զղջման արժանի ենք համարում: Դրանք հարգանքի բացակայության դրսևորումներ են: Սակայն, անկեղծ ասած, ես այժմ չեմ կամենում այդ մարդուն ու այդ խնդրին ժամանակ տրամադրել»,- այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Պետ վարչության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը:

Նա բացատրել է, որ զանցանքը մասնավոր անձի կողմից է կատարված ու ոչ մի կերպ չի արտահայտում ամերիկյան ժողովրդի ու կառավարության  դիրքորոշումը:

Ավելի վաղ Ջոնսն արդեն մեկ անգամ Ֆլորիդայի եկեղեցում այրել էր ղուրանի օրինակը, որն Աֆղանստանում անկարգությունների պատճառ դարձավ ու ավելի քան 100 մարդ զոհվեց:

Դիտվել է 1031 անգամ:
Print Friendly

Leave a Reply