Հնդկաստանում 9 մարդ կայծակնահարվել է տաճարում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 1, 2012 1:42

Կայծակը հարվածել է տաճարին այն պահին, երբ անձրևից մարդիկ փորձել են այնտեղ պատսպարվել:

Կրոնական տոնից վերադարձող մարդկանց խումբը  որոշել էր պատսպարվել տաճարում, մինչև անձրևը կտրվեր: Հավատացյալները մտել են տաճար ու հենց այդ պահին կածակը խփել է տաճարի ուղղությամբ. զոհվել է 9 մարդ և վիրավորվել  15-ը:  Նրանք խորը  այրվածքներ են ստացել:

Ինչպես հայտնում են, Հնդկաստանում  անձրևների սեզոնն է ու հարյուրավոր մարդիկ են մահանում կայծակնահարությունից:

Դիտվել է 1280 անգամ:
Print Friendly

Leave a Reply