Ճգնաժամի պայմաններում տնտեսական աճ Ղարաբաղում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 12, 2009 16:37

Հրանտ ԲագրատյանԼՂՀ-ում տնտեսությունն աճել է 18%-ով , իսկ բյուջեն `60 % -ով: Այս մասին այսօր ասուլիսում հայտնեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` համեմատելով Հայաստանի և Ղարաբաղի տնտեսական վիճակը։ Հայաստանում նույն ժամանակաշրջանում տնտեսությունը անկում է ապրել 10 %։

Ըստ Բագրատյանի` տնտեսական աճ Հայաստանում կլինի 2010թ-ի աշնանը։ Դա նաև կախված է նրանից, թե մինչ այդ ԱՄՆ-ի և Ռուսաստանի տնտեսությունները, որքանով կհաղթահարեն ճգնաժամը:

Բագրատյանը նաև նշեց, որ Ղարաբաղում հավաքվում է նախատեսված հարկի կեսից ավելին, իսկ Հայաստանը դեռևս կեսն էլ չի հավաքում: Նա այս տարբերությունը բացատրում է, նրանով, որ ԼՂՀ-ի տնտեսությունը փոքր է և ավելի հեշտ է վերահսկել հարկային դաշտը: Նաև ԼՂՀ-ում հարկային պայմանները ավելի բարենպաստ են`այնտեղ ավելացված արժեքի հարկը 5% է, իսկ ՀՀ-ում` 20%:

Բագրատյանը ասաց, որ Լեռնային Ղարաբաղի հանրապետության համար այս աճը դրական դինամիկա է, թեև նա կասկածում է, որ ճգնաժամի պայմաններում տնտեսական նման աճ է եղել:

ԼՂՀ տնտեսական զարգացման փոխնախարար Թամրազյանը հրաժարվեց այս մասին որևէ մեկնաբանություն տալ` պատճառաբանելով, որ նման տեղեկություներ կարող է տրամադրել միայն նախարարի կարգադրությամբ, իսկ նախարարը արտասհամանում է:

Դիտվել է 1421 անգամ:
Print Friendly

Leave a Reply