Ադրբեջանը երրորդ երկրի է փոխանցել հայ ռազմագերիներին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 30, 2012 21:59

Ադրբեջանը, նախնական տեղեկություններով, երրորդ երկրի են փոխանցել երեք հայ ռազմագերիներին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Զինված ուժերի օպերատիվ վարչության ավագ սպա, Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի անդամ Սամվել Ասատրյանը:

Նախնական տեղեկություններով, փոխանցումը տեղի է ունեցել ապրիլի 26-ին: Առայժմ չի հստակեցվում, թե որ երկրին են փոխանցվել երեք ռազմագերիները:

Նշենք, որ Ադրբեջանում մնացել էին երեք հայ ռազմագերիներ` Օհան Հարությունյանը, Գեւորգ Թովմասյանն ու Կարեն Հարությունյանը, որոնց էլ հավանաբր փոխանցել են: Նրանք մոլորվել էին անծանոթ տեղանքում եւ հայտնվել Ադրբեջանի տարածքում:

Երկուսը գտնվում էին 2009 թ. մայիսից, եւս մեկը` նույն տարվա հուլիսից:

Նշենք, որ ներկայումս Ադրբեջանում է գտնվում 5 անձինց բաղկացած մի ընտանիք` Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե եւ Պետրոս Գեւորգյանները:

Եղիշե Գեւորգյանը 8 անգամ դատապարտվել էր, եւ ներկայում էլ հետախուզվում է սպանության կասկածանքով: Նա ընտանիքի հետ 2010 թ. հունվարի 10-ին փախել էր Ադրբեջան:

Լեռնային Ղարաբաղում է գտնվում մեկ ադրբեջանցի ռազմագերի:

Դիտվել է 1318 անգամ:
Print Friendly

Leave a Reply