78-ամյա կնոջ դիակը հայտնաբերել են բռնության հետքերով

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 30, 2012 19:36

Ապրիլի 28-ին, ժամը 22.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Բաբաջանյան փողոցի 3/1 շենքի բնակչուհիներից մեկն ու հայտնել, որ իր հարևանուհի տատիկը նույն շենքի թիվ 21 բնակարանում կապկված և ընկած է գետնին, իսկ տունը տակնուվրա է արված:
Մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանում հայտնաբերել է տանտիրուհու՝ 1934 թ. ծնված Սիրուշ Պետրոսյանի դիակը՝ բռնության հետքերով, բերանը, ձեռքերն ու ոտքերը կտորներով կապված:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 966 անգամ:
Print Friendly

Leave a Reply