ԵԱՀԿ դիտարկումը հայ-ադրբեջանական սահմանագոտում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 30, 2012 19:22


Ս.թ. ապրիլի 30-ին ՀՀ Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի մերձակայքում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագծի դիտարկումը:
Հայկական կողմից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Իրժե Աբերլեն: Մինչ դիտարկումը ԵԱՀԿ պաշտոնյաներին ներկայացվել է հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը, շփման գծում դիպուկահարների գործողություններին վերաբերող հարցեր:
Դիտարկումն անցել է առանց միջադեպերի:
ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Իրժե Աբերլեն եղել են նաև ՀՀ Տավուշի մարզի Դովեղ բնակավայրում, լուսանկարահանման և տեսագրման միջոցով արձանագրել են ապրիլի 25-ին ադրբեջանական կողմից գյուղի գնդակոծման հետքերը: Նախքան Դովեղ գյուղ այցելելը ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի դաշտային օգնականները ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչների ուղեկցությամբ եղել են ապրիլի 26-ին պայմանագրային երեք զինծառայողների զոհվելու վայրում` Այգեպար-Մովսես գյուղերի միջև ընկած ճանապարհահատվածում, Բերդի ռազմական ոստիկանությունում մանրակրկիտ զննել են հարձակման ենթարկված մեքենան և նկարահանել են այն։

Դիտվել է 1051 անգամ:
Print Friendly

Leave a Reply