Բասեն գյուղի գյուղապետ Համլետ Պետրոսյանին համագյուղացին ծեծել է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 30, 2012 17:43

Ապրիլի 29-ին, ժամը 12.00-ին, Բասեն գյուղի գյուղապետ Համլետ Պետրոսյանը դիմել է ոստիկանության Ախուրյանի բաժին, որ նախորդ օրը երեկոյան, ժամը 19.00-ի սահմաններում, համագյուղացի Սասուն Ս.-ն իրեն դուրս է կանչել տնից և համագյուղացի Ռաֆիկ Ա.-ի կողմից փակված և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղամիջյան ճանապարհը բացելու նպատակով միասին գնացել են ճանապարհի մոտ, որտեղ վիճաբանություն է առաջացել Ռաֆիկ Ա.-ի և Կամո Հ.-ի միջև:
Գյուղապետը միջամտել և փորձել է հարթել միջադեպը, սակայն այդ ընթացքում Կամո Հ.-ն բռունցքով մի քանի անգամ հարվածել է նրան և պատճառել մարմնական վնասվածքներ:
Համլետ Պետրոսյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կամո Հ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:
Կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 1260 անգամ:
Print Friendly

Leave a Reply