Այսօր Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումը կանցկացնի Բուրսայում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 13, 2009 13:34

Հոկտեմբերի 14-ին 2010-ի աշխարհի գավաթի խաղարկության ընտրական մրցաշարի շրջանակում (եվրոպական 5-րդ խումբ) Հայաստանի ազգային հավաքականը Բուրսայի «Աթաթուրք» մարզադաշտում կհանդիպի Թուրքիայի հավաքականի հետ, իսկ այսօր մեր երիտասարդներն ուժերը կչափեն տանտերերի հետ` Էսքիշեհիրի «Աթաթաուրք» մարզադաշտում:Հոկտեմբերի 12-ին Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականները մեկնել են Թուրքիա: Հայաստանի ազգային հավաքականը հանգրվանել է Բուրսա քաղաքի «Հոլիդեյ Ին» հյուրանոցում, իսկ երիտասարդական հավաքականը մեկնել է Էսքիշեհիր քաղաք:

Երեկ Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց «փակ մարզում»` «Բուրսասպոր» թիմին պատկանող մարզաբազայում: Բալոր 18 ֆուտբոլիստները մասնակցեցին մեկ ժամ տևողությամբ մարզմանը:


Այսօր
Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումը կանցկացնի Բուրսայի «Աթաթուրք» մարզադաշտում՝ Երևանի ժամանակով ժամը 21:30-ին:

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Հայաստանի հավաքականների հանդիպումը կողմերի համար ոչ մի նշանակություն չունի: Հայաստանի հավաքականն այս ստուգատեսում խայտառակ մրցելույթ է ունենում և խմբում զբաղեցնում է վերջին` 6-րդ տեղը: Թուրքիայի հավաքականը նույնպես ձախողվել է՝ զրկվելով  աշխարհի առաջնության եզրափակչին մասնակցելու ուղեգրին արժանանալու հնարավորությունից:

Դիտվել է 1022 անգամ:
Print Friendly

Leave a Reply