ՀՅԴ ծրագրին չհավատացողը չի հավատում երկրի ապագային
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | April 30, 2012 17:21
Արա Նռանյանի հավաստմամբ, ներկայիս` 4-րդ գումարման խորհրդարանի ՀՅԴ խմբակցությունը եղել է մեր անկախության տարիների ընթացքում երբեւիցե, ցանկացած քաղաքակն ուժի կողմից ներկայացված խմբակցությունների մեջ ամենահզորը, ամենապրոֆեսիոնալը, քաղաքականապես ամենապատրաստվածը եւ ամենաարդյունավետ գործողը: Շենգավիթում ՀՅԴ-ն այսօր հրավիրել էր հանրահավաք, որի ժամանակ էլ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորը հայտնեց այս տեսակետները: Նա ավելացրեց նաեւ, որ շատ հաճախ ընդդիմախոսներն աում են, թե ՀՅԴ-ի ծրագրերն իրատեսական չեն` այս թիվը չի կարող լինել, այն թիվը չի կարող լինել եւ այլն: Նրանք, ովքեր այդպես են կարծում, ուրեմն արդարացնում են կառավարության այսօրվա քաղաքականությունը, նրանք, ովքեր ասում են, որ ՀՅԴ-ն չի կարող իրագործել իր ծրագրերը, պարզապես ուզում են ասել, որ մեր երկիրը ապագա չունի:
«Մեր ծրագիրը լավատեսության ծրագիր է: Մենք հավատում ենք, որ Հայաստանի սահմանները պետք է լինեն շատ ավելի ընդարձակ ու մեծ: Մենք հավատում ենք, որ Հայաստանի բնակչությունը պետք է լինի ավելի մեծաթիվ: Մենք հավատում ենք, որ Հայաստանում հայը կարող է ապրել զարգացած պետությունների քաղաքացիների մակարդակին համարժեք»,- նշեց պատգամավորը:






Facebook
Tweet This
Email This Post
