Արդարություն չկա. Վահան Հովհաննիսյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 30, 2012 17:12

Իսկ մեր երկրում, ինչպես այսօր` Շենգավիթում հրավիրված հանրահավաքի ժամանակ հավաստեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, օրենքը բոլորի համար չէ: Ուրեմն այդ օրենքը չկա: Իսկ երբ ՀՅԴ-ն ասում է, որ ուզում է արդարությունը վերադարձնել, ուրեմն պետք է վերադարձնել օրենքը:
«Եկե’ք, մի օր մի’ վախեցեք ազատությունից: Ազատությունը դրված է ձեր առջեւ: Վերցրե’ք այդ ազատությունը եւ մայիսի 6-ին քվեարկեք համար 4-ի` ՀՅԴ-ի օգտին: Դա է ազատությունը: Եվ միայն ազատության վերադարձով կարող է արդարություն ստեղծվել: Որովհետեւ արդարությունը, վերջապես, լոկ բառ է թվում: Արդարությունը յուրաքանչյուրը յուրովի է հասկանում: Բայց մարդկությունը ստեղծել է արդարությունը ճանաչելու մի ձեւ, թե ինչպես իմանալ` արդարությո՞ւն է, թե՞ ոչ: Ստեղծել է մի բան, որ ընդհանուր է բոլորի համար: Դա օրենքն է: Եթե կա օրենք, նույնիսկ եթե այն մեզ թվում է անարդար, բայց այն բոլորի համար է, ուրեմն արդարություն այդ երկրում կա»,- ասաց Վահան Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ մենք այսօր անկախ ենք, բայց ազատ չենք: Թվում է` անկախ ենք, բայց արդարություն չկա ո’չ մեր երկրի ներսում, ո’չ էլ երկրի դրսում: Նա ներկաներին հայտնեց իր տեսակետենրը, թե ինչ են ազատությունն ու արդարությունը: Վահան Հովհաննիսյանը իր մտքերը ներկայացրեց եւ նշեց, որ ազատությունը ինքնուրույն որոշում կայացնելու ունակությունն է: Իսկ այդ ազտաությունից շատերը վախենում են: Որովհետեւ ազատությունը, ըստ Վահան Հովհաննիսյանի ներկայացման, պատասխանատվություն է:

Դիտվել է 1143 անգամ:
Print Friendly

Leave a Reply