Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 30, 2012 17:03


Ս.թ. ապրիլի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջև գոյություն ունեցող բազմաբնույթ հարաբերությունները, նշել, որ 20-ամյա համագործակցության ընթացքում կողմերն իրականացրել են բազմաթիվ ծրագրեր և նախատեսում են առաջիկայում ընդլայնել համագործակցությունը:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային խնդիրներին, խոսվել է տարածաշրջանային անվտանգության ընկալման ընդհանուր մոտեցումների, առկա հակամարտությունների լուծման ուղիների ու դրանց վերաբերյալ կողմերի դիրքորոշումների մասին:
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ իր դիվանագիտական առաքելության ընթացքում երկու երկրների միջև հարաբերությունների սերտացմանն ու կապերի ամրապնդմանը նպաստելու համար:
Դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանը նշել է, որ հայ-իրանական ռազմավարական հարաբերությունները բխում են ինչպես երկու երկրների ղեկավարների քաղաքական կամքից, այնպես էլ երկու ժողովուրդների պատմամշակութային ընդհանրություններից:
Ս.Օհանյանը դեսպանին մաղթել է հաջողություններ և հույս հայտնել, որ նա իր հետագա գործունեության ընթացքում նույնպես կնպաստի երկու երկրների բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը:

Դիտվել է 965 անգամ:
Print Friendly

Leave a Reply