ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ իրավիճակին համարժեք գործողությունների է դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող խախտումների դեպքում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 30, 2012 14:01

Հղումներ անելով սեփական աղբյուրների և տեղեկությունների` որոշ լրատվամիջոցներով և սոցցանցերով ապատեղեկատվություն է տարածվում հայ-ադրբեջանական սահմանագոտու տարբեր հատվածներում փոխհրաձգության, հրադադարի ռեժիմը խախտելու, հայկական դիրքերը և բնակավայրերը գնդակոծելու հեևանքով զոհերի և վիրավորների վերաբերյալ:
Նման լուրեր տարածողներին խորհուրդ ենք տալիս ճշտել իրենց հասած տեղեկությունների հավաստիությունը ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում, չտարածել չստուգված լուրեր և արհեստականորեն չսրել իրավիճակը հայ-ադրբեջանական շփման գոտում:
ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով: ՀՀ պաշտպանության նախարարությունը մեկ անգամ ևս հայտարարում է, որ հայկական կողմը խստորեն հետևում է հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների է դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող խախտումների դեպքում:

Դիտվել է 1042 անգամ:
Print Friendly

Leave a Reply