Դիսնեյլենդ կատարած ուղևորությունը վերջինն է եղել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 30, 2012 13:25

Մեծ զբոսաշրջային ավտոբուսը, որը տեղափոխում էր մի քանի տասնյակ երեխաների ու մեծերի  դեպ “Դիսնեյլենդ” վթարվել է Տոկիոյի հյուսիսում: Յոթ ուղևորի համար դա վերջին ճամփորդությունը դարձավ: Մնացած 38 ուղևորները զանազան աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել: 13-ի վիճակը շատ ծանր է գնահատվում:

Ոստիկանությունից հայտնում են, որ զոհերի դիակներն այնքան խեղված են, որ հաջողվել է պարզել միայն 2-ի ինքնությունը:

Վթարի պատճառն անհայտ է: Տեղում հետաքննչական խումբը շարունակում է աշխատանքները:

Դիտվել է 1253 անգամ:
Print Friendly

Leave a Reply