Լիբիայի նախկին նախարարի դիակը հայտնաբերվել է Ավստրիայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 30, 2012 13:15

Քադաֆիի կառավարության նավթարդյունաբերության նախկին նախարարի դիակը հայտնաբերվել է  Դանուբ գետում:

“Բռնության հետք չկա: Հավանական է, որ նա վատ է զգացել ու ընկել գետը”,ասել է ասվստրիական ոստիկանության մամլո քարտուղարը:

Հայտնաբերման պահին  անձը հաստատող միակ փաստաթուղթը վիենական ընկերության, որտեղ աշխատում էր որպես խորհրդատու, անցաթուղթն էր: Կազմակերպության ներկայացուցիչների հետ անմիջապես կապվել են, որտեղից էլ հաստատվել է  ջրահեղձի ինքնությունը:

Շուքրի Հանեմը նավթարդյունաբերության նախարարն էր մինչև 2011-ի հունիսը,: Դրանից հետո  հեռացավ երկրից,  բոյկոտ հայտարարելով Քադաֆիի վարչակարգին ու արտահայտելով իր համակրանքը լիբիական առաջնորդի հակառակորդներին:

Դիտվել է 1188 անգամ:
Print Friendly

Leave a Reply