Ավստրալացի միլիարդատերը կառուցելու է Տիտանիկ II-ը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 30, 2012 12:51

Քլայվ Փալմերն իր կապիտալը ներդնելու էքսցենտրիկ տարբերակ է մտածել. Նա որոշել է կառուցել  ողբերգական հռչակ ունեցող նավի ճիշտ կրկնօրինակը` սակայն, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ:

Փալմերը մտադիր է նավի շինարարությունը սկսել հաջորդ տարի: Նա որոշել է, որ  Տիտանիկ II-ը  նավարկությունը առաջինի նման կսկսի Մեծ Բրիտանիայից, 2016-ին:

“Նոր նավը նույնքան շքեղ կլինի, որքան և օրիգինալը, սակայն` հագեցած նավիգացիոն ժամանակակից սարքավորումներով ու անվտանգության համակարգերով”,հայտարարել է միլիարդատերը:

Ի դեպ, այն օրը, երբ Փալմերը հայտնեց նավի   շինարարության մասին, նա ևս մեկ հայտարարություն արեց, որ մտադիր է մասնակցելու դաշնային ընտրություններին:

Դիտվել է 1077 անգամ:
Print Friendly

Leave a Reply