Գնդապետ Սանդրուկյանի կինը 500 հազար ռուբլի գրավ է առաջարկել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 30, 2012 12:33

Ապրիլի 22-ին ՌԴ հատուկ ծառայությունները կալանավորել էին ՌԴ ՆԳ տրանսպորտային վարչության քննչական բաժնի նախկին պետ, արդարադատության գնդապետ Էդուարդ Սանդրուկյանին` ոմն ձեռներեցի սեփական բիզնեսը բացելուն օգնելու դիմաց  900 հազար դոլար կաշառքի համար: Հետաքննության վարկածով, դա առաջին տրանշն էր, իսկ ընդհանուր առմամբ, գնդապետին պետք է փոխանցվեր 6 մլն դոլար:

Ձերբակալվածի կնոջ խոսքով, իրենք 500 000 ռուբլի են կարողացել հավաքել` գրավի համար: Մինչդեռ, նրանց տանը հայտնաբերվել էր 3 մլն դոլար:

Սանդրուկյանի 50-ամյա կինը` Արուս Նորիկի Սանդրուկյանը պատմել է, որ իրենց ընտանիքը փորձել է  500 հազար ռուբլի գրավով ազատել ձերբակալվածին, սակայն դատարանը մերժել է նրա հայցը, ասելով, որ  չաշխատող մարդն այդքան գումար  չի կարող ունենալ:

“ Մենք իսկապես էլ հարուստ չենք, սակայն այդքան գումար կարող էինք հավաքել”:

Սանդրուկյանի ավագ որդին, որն աշխատում է դատախազությունում, չնայած գործի դրած բոլոր ջանքերին, չի կարողացել խանգարել քննիչներին:


“Ես համոզված եմ, որ ամուսնուս տեղակալ Վադիմ Մյասիշչևը  նրան վատաբանել է նախանձից: Այլ պատճառ չկա: Նրանց հարաբերությունները ընկերական էին, ամուսինս պարզապես ցանկանում էր հեղինակավոր բուհում տեղավորվել որպես պրոֆեսոր, երևում է դա նրա գործընկերջը դուր չի եկել”:

Գնդապետ   Վադիմ Մյասիշչևը գործով երկրորդ կասկածյալն է: Նա է Սանդրուկյանին հանձնել գումարը:Ներկայումս նա թաքնվել է` Սանդրուկյանի ընտանիքի վերժխնդրությունից վախենալով:

Դիտվել է 1466 անգամ:
Print Friendly

Leave a Reply