«Ժառանգության» հայտարարությամբ՝ «Արձանագրությունների ստորագրումը պարտադրված է աշխարհի գերտերությունների կողմից»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 13, 2009 12:43

Haritage«Ժառանգություն» կուսակցությունը տարածել է հայտարարություն հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման կապակցությամբ, որում նշվում է, թե «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը գերազանցապես պարտադրված է աշխարհի խոշոր տերությունների կողմից, եւ նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ «վեցշաբաթյա ներքին խորհրդակցությունները» պարտադրված իմիտացիա էին, քանի որ Հայաստանում ու Սփյուռքում գերակայող կարծիքը, այն է` չստորագրել ծուղակներ ունեցող եւ թուրքական նախապայմանները քողարկող այդ փաստաթուղթը, որեւէ կերպ եւ ոչ մեկի կողմից հաշվի չառնվեց»:

Կուսակցության հայտարարության մեջ ասվում է նաև, որ «ստորագրված արձանագրություններն ապօրինի են, կորզվել են խաբեությամբ ու պարտադրանքով, ստորագրվել են կեղծված ընտրությունների արդյունքում ժողովրդին պարտադրված եւ մարտի 1-ի արյան բեռը կրող իշխանության կողմից. այդպիսի իշխանությունն իրավունք չունի վճիռ արձակել Հայաստանի ժողովրդի եւ համայն հայության անունից»:

Հայտարարության ամբողջական տեքսին ծանոթանալու համար սեղմեք այստեղ.

Դիտվել է 1153 անգամ:
Print Friendly

Leave a Reply