Ֆրանսուա Հոլանդը մտահոգված է Իրանի` Իսրայելին ուղղված սպառնալիքների պատճառով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 30, 2012 11:50

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթանակած Հոլանդը ապրիլի 29-ին այցելել է Փարիզում գտնվող Հոլոքոստի զոհերի  հուշահամալիր:

Հոլանդը “Կոլ Իսրայել” ռադիոյին տված հարցազրույցում  ասել է,  թե միջոցներ կձեռնարկի, որ այաթոլաների սպառնալիքներն իրականություն չդառնան: Նա չի ասել, թե հատկապես ինչ է անելու   դրա համար:

Հոլանդը նշել է, որ հուշահամալիրի կատարած աշխատանքը կարևոր է ոչ միայն հրեաների , այլև բոլոր ազգությունների մարդկանց համար:

Սոցիալիստական կուսակցության առաջնորդը ծայրահեղ դժգոհ է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ իր մրցակից Սարկոզիին համեմատել են Հիտլերի  ու մարշալ Պետենի (վերջինս հիտլերյան զորքերի կողմից Ֆրանսիայի օկուպացման ժամանակ ղեկավարել է  կոլաբորացիոնիստական կառավարությունը) հետ:

Դիտվել է 1091 անգամ:
Print Friendly

Leave a Reply