Նիգերիայի համալսարանում ահաբեկչության հետևանքով 20 մարդ է զոհվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 30, 2012 11:12

Փոխհրաձգության ու  իրար հետևած պայթյունների պատճառով Կանո քաղաքում, բուհի մոտ  տասնյակ մարդիկ են վիրավորվել, 20-ը` զոհվել:

Ահաբեկչությունը տեղի է ունեցել Նիգերիայի հյուսիսում գտնվող  համալսարանի լսարանում` քրիստոնեական ծեսի ժամանակ:

Ականատեսների խոսքով, հարձակումն անսպասելի է եղել, սակայն, ամենայն հավանականությամբ` նախապես պլանավորված: Կրակոցներն ու պայթյունները սկսվել են այն պահին, երբ շենքում շատ մարդիկ էին հավաքվել:

Սկզբում չարագործները  լսարանի լուսամուտներից ներս են գցել դյուրավառ նյութով շշեր, ապա սկսել են կրակել: Իենքում իրարանցում է սկսվել: Հարձակումը տևել է 30 րոպե. այդ ընթացքում գրոհայիները գրավել են ողջ համալսարանական քաղաքը: Փրկարարների`  շենք մտնելու փորձերը կասեցվել են կրակով, իսկ  ոստիկանության տեղ հասնելուն պես, հաջողացրել են թաքնվել:

Ոստիկաններն ու զինվորականները փնտրում են գրոհայիններին,  ենթադրվում է, որ նրանք երկուսն են:

Ահաբեկչության հետևանքով զոհվել է 20, տասնյակ մարդիկ էլ վիրավորվել են: Ականատեսներն ասում են , որ զոհերի դիակներն ամբողջ բուհի տարածքով մեկ էին ցրված:

Կատարվածի պատասխանատվությունը ոչ մի ահաբեկչական կազմակերպություն չի ստանձնել: Սակայն,  կարգուկանոնի պահապանները չեն բացառում “Բոկո Հարամ”  աղանդի մասնակցությունը:

Համալսարանում   կիրակնօրյա կրոնական ծառայություններին, սովորաբար,  գերազանցապես ուսանողներ են լինում:

Դիտվել է 1215 անգամ:
Print Friendly

Leave a Reply