Թե ինչպես էր Հայրիկյանը երգում Տեր-Պետրոսյանի պատշգամբի տակ,տեսանյութ…

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 30, 2012 10:45

Թեեւ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի եւ երկրի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հարաբերությունները փայլուն չեն եղել եւ չեն, բայց ամեն դեպքում Հայրիկյանը Տեր-Պետրոսյանին սրտանց առողջություն է մաղթում:

«Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ իմ սիրով այնքան էլ չեմ փայլել, բայց այսօր սրտանց ցավում եմ, որ վատառողջ է, ցանկանում եմ, որ շուտ ապաքինվի»,- նշեց նա եւ պատմեց, որ երբ վերջին անգամ այցելել է Տեր-Պետրոսյանին, խնդրել է չծխել: Երկրի առաջին նախագահի կինն էլ, դիմելով Հայրիկյանին, ասել է` եթե հաճախ մեր տուն գաք, Ձեր ներկայությամբ չի ծխի:

«Բայց ես իմ այդ եղբայրական պարտքը չկատարելով` չնպաստեցի, որ քիչ ծխի, ինչն էլ առողջությանը բավական կնպաստեր»,- նշեց Հայրիկյանը, հետո էլ անդրադարձավ իր հասցեին Տեր-Պետրոսյանի հնչեցրած մեղադրանքներին, թե Հայրիկյանը երգեր ունի գրած, ԱԻՄ-ը շաբաթը մեկ գալիս էր երկու-երեք հարյուր հոգով կանգնում էին իր պատուհանի տակ ու երգում:

«Այո, ես երգեր գրում եմ: Բայց երեւի Տեր-Պետրոսյանի համար երգ է հնչել «Լեւոն հե-ռա-ցիր»-ը»,-ընդգծեց ԱԻՄ նախագահը:

Հայրիկյանը լրագրողներին տրամադրեց այդ օրերի տեսանյութը, որը

Դիտվել է 1036 անգամ:
Print Friendly

Leave a Reply