Ավտոպատահար Կոտայքի մարզում. զոհվել է մեկ մարդ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 13, 2009 12:01

armeniakotaykԵրեկ՝ ժամը 15.53-ին, Չարենցավան քաղաքի մերձակայքում տեղի է ունեցել ավտոպատահար. կան տուժածներ:

Սեւան-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կիլոմետրում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՈՒԱԶ» մակնիշի  մեքենային, որի  հետեւանքով «ՈՒԱԶ»ավտոմեքենայի ուղեւոր, Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի բնակչուհի, 1969 թ. ծնվածԱնահիտ Հակոբյանը տեղում զոհվել է:

Մեքենաներից դուրս  բերված 22-ամյա Լիլիթ Մանուկյանը, 22-ամյա Արման Թադեւոսյանը, 27-ամյա Խաչատուր Սարիբեկյանը եւ 24-ամյա Սեւակ Մնացականյանը տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Տուժածների վիճակը միջին ծանրության է:

Դիտվել է 1466 անգամ:
Print Friendly

Leave a Reply