Մաշտոցի պուրակում էլի գործի անցան քանդող բրիգադները:

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 29, 2012 17:13


Այսօր կեսօրին քանդող բրիգադներն էլի փորձ արեցին մոտենալ ոստիկանությունների կողմից կենդանի պատնեշով պահպանվող կրպակները քանդել: ՄԻնչ իրենց հիմնական գործողություններին անցնելը, ոստիկանությունը նրանց դիմեց կոչով, չթեժացնել իրավիճակը եւ անօրինական գործունեություն չծավալել: Դրանից հետո քանդող բրիգադները կոչ արեցի ոստիկանությանը` չխանգարել իրենց` իրացնելու իրենց քաղաքացիական նախաձեռնությունն ու ապամոնտաժել պուրակում տեղադրվող կրպակները: Այնուհետեւ քանդողբրգադականներն անցան իրենց գործունեությունն իրականացնելուն, իսկ ոստիկանները` նրանց չթողնելուն իրականացնել կրպակների ապամոնտաժումը:
Այդ ընթացքում բնապհպան ակտիվիստները փորձեցին տեղադրել իրենց վրանները, որը ոստիկաննները նրանց նույնպես չթույլատրեցին: Ակտիվիստների ու ոստիկանների առճակատումը վերածվեց հրմշտոցի, այնուհետեւ “մարտական գործողությունների”: Ակտիվիստնեն ու քանդող բրիգացինեևրն անընդհատ մեղադրում էին ոստիկանության աշխատակիցներին` իրենց վիրավորելու եւ թաքուն հարվածելու, իսկ ոստիկանները մեղադրում էին քաղաքացիական նախաձեռնության անդամներին` իրենց սադրելու, թեժ իրավիճակ հրահրելումեջ եւ այլն:

Դիտվել է 800 անգամ:
Print Friendly

Leave a Reply