Հայաստանի և Ռուսաստանի նախագահները քննարկել են առևտրատնտեսական խնդիրները

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 13, 2009 11:52

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը երեկ Մոսկվայում քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ոլորտում առկա խնդիրները, միջտարածաշրջանային փոխգործակցության ամրապնդման, ռազմատեխնիկական համագործակցության հարցերը, ինչպես նաև էներգետիկայի ոլորտում համատեղ խոշոր ծրագրերի իրականացման հեռանկարները:

Հանդիպման ժամանակ երկու նախագահները նաև քննարկել են ՀԱՊԿ-ի գործունեությանը առնչվող հարցեր` այդ թվում և այս կառույցում գործող օպերատիվ արձագանքման կոլեկտիվ ուժերի գործունեությունը և Ղազախստանում ընթացող «Փոխգործակցություն 2009» ուսուցումը:

Սարգսյանը և Մեդվեդևը դիտարկել են նաև հոկտեմբերի 9-ին Քիշնևում տեղի ունեցած ԱՊՀ գագաթնաժողովը` գլոբալ ճգնաժամային երևույթների դեմ պայքարի կոնտեքստում: Նրանք նաև կարծիքներ են փոխանակել ԵվրԱզԷսի շրջանակներում ընթացող երկխոսության մասին:

Աղբյուրը` Regions.ru

Դիտվել է 860 անգամ:
Print Friendly

Leave a Reply