Մայիսի 1-ին երեխաների մուտքը կենդանաբանական այգի կլինի անվճար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 29, 2012 14:48

Մայիսի 1-ին, ընդունված ավանդույթի համաձայն, Երևանի կենդանաբանական այգին կազդարարի տարեշրջանի պաշտոնական բացման մասին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ այդ օրը երեխաների մուտքը կենդանաբանական այգի կլինի անվճար:
Առավոտյան ժամը 9:00-ից Այգու մուտքի մոտ երեխաներին կդիմավորեն հայտնի հեքիաթների հերոսները: Թատերական ու երաժշտական միջոցառումները կսկվեն ժամը 11-ից և կշարունակվեն մինչև 16:00-ը: Օրվա տարբեր ժամերի այգում իրականացվող <> ծրագրի շրջանակում այցելուները կարող են հետևել տարբեր կենդանտեսակների այլընտրանքային` բնականին ավելի մոտ կերակրման գործընթացին:
Կիրականացվի նաև սողունների, ծովախոզուկների և ճագարների բացօթյա տեղեկատվական ցուցադրություն, որի ընթացքում այցելուները հնարավարություն կունենան ոչ միայն մոտիկից տեսնելու կենդանիներին, այլև իրենց հարցերն ուղղելու մասնագետներին:
Այգու տարբեր հատվածներում տեղադրված կլինեն մրցութային, տեղեկատվական տաղավարներ: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հինադրամի տաղավարներում կանցկացվեն մրցույթներ, վիկտորինաներ, հաղթողները կստանան մրցանակներ (հեծանիվ, հեռադիտակ , տեսախցիկ, գրքեր և այլն): Առանձին տաղավարով կներկայանա Երևանի կենդանաբանական այգին իր` <> և << Կենդանաբանական այգու դպրոց>> ծրագրերով:
Այդ օրը երեխաներին սպասվում է գունեղ օր` լի անակնկալներով, մրցանակներով ու բազմապիսի միջոռումներով:

 

Մայիս 1, Երևանի կենդանաբանական այգի
Երևանի կենդանաբանական այգու տարեշրջանի պաշտոնական բացում

Օրակարգ

10:30 –ից սկսած երեխաներին դիմավորում են հեքիաթի հերոսները
11: 30 -12:00 –Փողային նվագախմբի կատարում

12:00-12:05 -Միջոցառման բացումը կազդարարի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը,
12:05-12:10 – Ողջույնի խոսք Երևամի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի կողմից
12:10-12:15- «Դիմավորենք թռչուններին» խորագրով թռչնաբների պատրաստման մրցույթի մասնակիցների պատվոգրերի հանձնում Ռ. Խաչատրանի և Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանի մասնակցությամբ:

12:30- 13:00- Կիթառահարների խումբ

13:00-14:30- Թատերական ներկայացումներ այգու տարբեր մասերում

14:30-15:00- Պարային խմբի կատարում

Մասնակից երաժշտական և թատերական խմբեր
1. Արարատ փողային նվագախումբ
2. Կիթառիստների խումբ
3. Թիվ 13 երաժշտական դպրոց
4. Թատերական գործիչների միության թատերական խումբ

Տաղավարներ
1. Երևանի կենդանաբանական այգու տաղավար
2. Մրցույթային տաղավար
3. Արևորդի էկո-ակումբի տաղավար

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1402 անգամ:
Print Friendly

Leave a Reply