Հայաստանի թենիսիստները կմասնակցեն Դևիսի գավաթի խաղարկությանը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | ապրիլի 29, 2012 9:26
Հայաստանի թենիսիստները կմասնակցեն մայիսի 2-5-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայանալիք Դևիսի գավաթի խաղարկության եվրոպական 3-րդ գոտու մրցաշարին: Մրցաշարում խաղալու են նաև Անդորրայի, Ալբանիայի, Բուլղարիայի, Մալթայի, Հունաստանի, Սան Մարինոյի, Վրաստանի, Նորվեգիայի, Չեռնոգորիայի, Իսլանդիայի, Լիտվայի, Մակեդոնիայի հավաքականները: Հայաստանի թենիսի տղամարկանց հավաքականի գլխավոր մարզիչն Է` Վահե Ավետիսյանը, թիմի կազմում ընդգրկված են` Դանիել Պրոսկուրան, Խաչատուր Խաչատրյանը, Աշոտ Գևորգյանը և Միքայել Ավետիսյանը:
Դիտվել է 993 անգամ:





Facebook
Tweet This