Չինաստանում` առանց օլիմպիական ուղեգրի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 29, 2012 9:07

Չինաստանում ընթացող ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում՛ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշները չեն կարողացել օլիմպիական ուղեգիր նվաճել:

Ռոման Ամոյանին մրցագորգի վրա փոխարինած 55 կգ քաշային Ռոբերտ Կիրակոսյանը  առաջին մրցմարտերում հաղթեց  ղազախ և ուկրաինացի մարզիկներին, բայց հետո  զիջեց կորեացի, գերմանացի ըմբիշներին և  չկարողացավ մրցել մեդալի համար:

60 կգ քաշային Արթուր Մկրտչյանը պարտություն  կրեց իր առաջին իսկ մրցամարտում վրացի մրցակցից և դուրս Է մնաց պայքարից:

66 կգ քաշային Արամ Ջուլֆալակյանը, հաղթելով ռումինացի, չինացի, թուրք մարզիկներին, դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ հանդիպեց Ուկրաինան ներկայացնող Արմեն Վարդանյանի հետ և պարտվեց:

84 կգ քաշային Տիգրան Սահակյանը առաջին մրցամարտում հաղթեց Էստոնացի մարզիկին, սակայն հաջորդ փուլում զիջեց իրանցի ըմբիշին: Հետո էլ նա հաղթեց շվեդ ըմբիշին, բայց պարտություն կրեց ֆրանսիացի մարզիկից և նույնպես դուրս  մնաց պայքարից:

Դիտվել է 994 անգամ:
Print Friendly

Leave a Reply