Մեծ Բրիտանիայի վարչապետը բյուջե կվերադարձնի 19 հազար դոլար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 13, 2009 12:16

Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը հայտարարել է, որ կվերադարձնի 12 հազար ֆունտ գումարը (շուրջ 19 հազար դոլար), որ նա նախկինում ստացել է որպես փոխհատուցում՝ տարբեր ծառայողական ծախսերի համար:

Գումարը պետք է վերադարձվի, քանի որ անկախ աուդիտորը որոշել է, որ նման փոխհատուցումները հիմնավորված չեն եղել:

2004-ից Բրաունը գումար է ստացել ծառայողական բնակարանի մաքրման,  լվացման և այգու մշակման համար:

Անկախ աուդիտոր Թոմաս Լեգգի կարծիքով` պետք է կրճատել պաշտոնյաներին տրվող փոխհատուցումների ցուցակը, օրինակ` այգեպանի ծառայությունների համար տարեկան պետք է հատկացվի ոչ ավել, քան 1000 ֆունտ:

Պատգամավորներին տրվող փոխհատուցումների կանոնները, ինչպես հաղորդում է BBC-ն,  որոշվել է փոխել այն բանից հետո, երբ պարզվել է, որ շատերն են չարաշահում այն:

Բրաունը կոչ է արել բոլոր պատգամավորներին վերադարձնել սահմանվածից ավել ստացած գումարները:

Դիտվել է 939 անգամ:
Print Friendly

Leave a Reply