«Բանանցը» հաղթեց «Արարատին»

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 28, 2012 19:36

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրի շրջանակում այսօր կայացավ երկու խաղ:

«Բանանցը» հյուրընկալելիս 2:0 հաշվով հաղթեց «Արարատին»: 51-րդ րոպեին աչքի ընկավ  Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Գևորգ Կարապետյանը: Իսկ 75-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը 11 մ-ոց տուգանային հարվածով երկրորդ գնդակը խփեց մրցակցի դարպասը:

«Փյունիկ»- «Միկա» հանդիպման ժամանակ կողմերի դարպասները մնացին անառիկ` 0:0:

«Միկան» 13 միավորով  գլխավորում է մրցաշարային աղյուսակը

Դիտվել է 912 անգամ:
Print Friendly

Leave a Reply