Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում հանրապետությունում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 28, 2012 14:23

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 29-ին, մայիսի 3-ին երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, 30-ին երեկոյան ժամերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևելյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 30-ից մայիսի 1-ը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում՝

Ապրիլի 29-ին, մայիսի 3-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 13-18 մ/վրկ: 30-ին տեղումների հավանականությունը փոքր է, 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի ապրիլի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 28.30C (1937թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճան -0.90C (1945թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան 14.70C

Դիտվել է 1270 անգամ:
Print Friendly

Leave a Reply