Մաշտոցի պուրակի կրպակները կապամոնտաժվեն ապրիլի 29-ին, ժամը 12-ին. հայտարարություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 28, 2012 16:02

Մաշտոցի Պուրակում կրպակների ապամոնտաժման աշխատանքները նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ ապրիլի 29-ին ժամը 12։00 Մաշտոցի այգումում շարունակվելու է ինքնակամ շինությունների ապոմոնտաժման գործը:

Հայտարարությունում ասված է.

«Երեք ամսից ավելի տեղական ինքնակառավարման եւ պետական մարմինները ի վիճակի չեն վերացնել «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ի կողմից  Երեւան քաղաքի Մաշտոցի այգում կառուցված ինքնակամ շինությունները։

«Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանաբանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքի 5-րդ հոդվածի պահանջների համաձայն «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ի անօրինական գործողությունների հետեւանքով քաղաքի ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքներին պատճառված վնասը գերազանցում է մեկ միլլիոն դրամը։ Այդ վնասը վերացնելու ուղղությամբ պաշտոնատար անձանց կողմից ցուցաբերվող բացահայտ անգործությունը ստիպում է քաղաքացիներին ինքնուրույն գործողություններ կատարել Մաշտոցի այգում օրինական դրությունը վերականգնելու համար։ Ընդ որում, Երեւանի քաղաքապետրանի կեղծ տեղեկության հիման վրա ապօրինի հրաման կատարող ոստիկանները օրինական հիմքեր չունեն այդ գործողություններին խոչընդոտելու համար։

Ուստի, հասարակական եւ կառավարման սահմանված կարգը, հանրային սեփականությունը, քաղաքացիների իրավունքները ու ազատությունները հակաիրավական  ոտնձգությունից պաշտպանելու եւ դրանց սպառնող վտանգը վերացնելու համար սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 12։00 Մաշտոցի այգում շարունակվելու է ինքնակամ շինությունների ապոմոնտաժման գործը»:

Դիտվել է 1009 անգամ:
Print Friendly

Leave a Reply