Հիլարի Քլինթոնը ժամանել է Մոսկվա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 13, 2009 12:03

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երեկ երեկոյան ժամանել է Մոսկվա: Սա նրա առաջին այցն է Մոսկվա՝ որպես ԱՄՆ պետքարտուղար: Այցի պաշտոնական մասը կսկսվի այսօր` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպում-քննարկմամբ:

Երկու գերտերությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտադիր են քննարկելլ հուլիսին Օբամայի և Մեդվեդևի միջև կայացած համաձայնությունը` ստեղծել երկկողմանի նախագահական հանձնաժողով:

Քլինթոնն ու Լավրովն այդ հանձնաժողովի համանախագահներ են:

Նախատեսվում է նաև, որ երկու դիվանագետները կքննարկեն ռազմավարական նշանակության, Իրանի միջուկային ծրագրին վերաբերող, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Աֆղանստանում տիրող իրավիճակի մասին հարցեր. այս մասին հայտնում է «Իտառ-Տասս» գործակալությունը:

Դիտվել է 1044 անգամ:
Print Friendly

Leave a Reply